Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բարիկադները մեկ քայլ առաջ տանելն ակտիվություն կմտցնի քաղաքացիների շարքերում. Արամ Մանուկյան

22:02, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Բարիկադները մեկ քայլ առաջ տանելն ակտիվություն կմտցնի քաղաքացիների շարքերում. Արամ Մանուկյան
     - Տեղին հայտարարություն էր, քանի որ կետեր ունենք, որ ի սկզբանե եղել են, հիմա ժամանակն է քայլ անելու,- Բաղրամյան պողոտայում ասաց ակտիվիստներից Արամ Մանուկյանը` անդրադառնալով մինչև երկուշաբթի իշխանություններին ժամանակ տալու մասին որոշմանը: Նա նշեց, որ պահանջների չկատարման դեպքում` բարիկադները մեկ քայլ առաջ տանելն ակտիվություն կմտցնի քաղաքացիների շարքերում:
     - Ոգևորությունը կշատանա, մասնակիցները կավելանան:
     Թե քանի օրում քաղաքացիները կհասնեն ոստիկանական արգելապատնեշին, Մանուկյանը չկարողացավ ասել, նշեց, որ միգուցե քայլերը բերեն նրան, որ իշխանությունները հասկանան ` ժողովուրդը տրամադրված է ու հարցին լուծում տան:
3283 | 0
Facebook