Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հավաքվածները մինչև երկուշաբթի 21.00-ն ժամանակ տվեցին իշխանություններին

21:20, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Հավաքվածները մինչև երկուշաբթի 21.00-ն ժամանակ տվեցին իշխանություններին
     «Մեր քայլերը որոշելու են ոչ թե քաղաքացիական հագուստով ոստիկանները, այլ ՀՀ հպարտ քաղաքացիները: Մենք պարտավոր ենք քայլերն անել խաղաղ, բայց մարտահրավեր նետելով, հակառակ դեպքում կմնանք քչով, դա է իշխանության ուզածը»,- դիմելով Բաղրամյան պողոտայում հավաքվածներին` ասաց նոր նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: «Այսօր սկսում ենք վճռական փուլը: Դիմում ենք իշխանություններին. մենք չենք գնալու պողոտայից, քանի դեռ պահանջները կատարված չեն: Դրա համար սպասում ենք երկուշաբթի 21.00-ին ու եթե պահանջներից գոնե մեկը չկատարվի, ուրեմն սկսում ենք 1 քայլ առաջ բողոքի ակցիան: Երկուշաբթի օրվանից բարիկադները 1 քայլ առաջ ենք տանում»,- ասաց նա:
     Սանասարյանը թվարկեց պահանջները. չեղարկել հոսանքի թանկացման որոշումը, պատժել բռնություն կիրառած ոստիկաններին, վերանայել սակագինը` նվազեցման միտումով:
4583 | 6
Facebook