Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինձ պետք էր սկզբունքորեն նոր մարտահրավեր․ Ջերարդ

00:17, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Ինձ պետք էր սկզբունքորեն նոր մարտահրավեր․ Ջերարդ
     «Լիվերպուլ»-ի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է իր՝ «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելու որոշումը։ «Ես մի քանի լավ տարբերակ ունեի կարիերաս Եվրոպայում շարունակելու շուրջ։ Բայց ինձ պետք էր սկզբունքորեն նոր մարտահրավեր, որպեսզի ապրելով տնից և իմ սովորական առօրյայից հեռու, նոր փորձ ձեռք բերեմ: Ընտրել մի վայր, որտեղ ընտանիքս կարող էր հաստատվել և վայելել կյանքը։ Դա էր իմ գլխավոր նպատակներից մեկը։ Առաջիկա տարիներին՝ կարիերաս ավարտելուց հետո, ես կցանկանայի ինձ ասել, որ այլ բան փորձեցի՝ չդոփելով նույն վայրում»,- ասել է Ջերարդը։
     Հիշեցնենք, որ Ջերարդը հունվարին երկու տարվա պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ։ Նա «Լիվերպուլ»-ում հանդես է եկել 17 տարի։
8822 | 0
Facebook