Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիոյում տեղի է ունեցել 2016-ի օլիմպիական խաղերի ջահի՝ «Ջահերի համբույր»-ի շնորհանդեսը

23:42, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Ռիոյում տեղի է ունեցել 2016-ի օլիմպիական խաղերի ջահի՝ «Ջահերի համբույր»-ի շնորհանդեսը
     Ռիոյի օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն ներկայացրել է օլիմպիական ջահի պաշտոնական դիզայնը։ Այն ցուցադրվել է հատուկ արարողության ընթացքում, որին մասնակցել են նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը և Ռիոյի օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեի նախագահ Կարլոս Արտուր Նուզմանը։ Ռիոյի ջահի յուրահատկությունը նրա` սեգմենտների ուղղահայաց շարժման մեջ է` կրակի վառվելու ընթացքում։ Այս դիզայնը, հեղինակների բնորոշմամբ, կոչվում է «Ջահերի համբույր»։ Ջահը ալյումինե է՝ այլ հավելումներով։ Քաշը կազմում է 1-1,5 կգ, երկարությունը՝ 63,5 սմ։ Կրակը վառելու ընթացքում ջահի երկարությունը, շարժվող սեգմենտների հաշվին, կկազմի 69 սմ։
     Հիշեցնենք, որ օլիմպիական կրակի փոխանցումավազքը կմեկնարկի 2016-ի մայիսին և կտևի 90-ից 100 օր։ Ջահը կտանեն մոտ 12 հազար ջահակիրներ։ Այն կանցնի 20 հազար կմ տարածություն:
     Փոխանցումավազքը կանցնի 83 քաղաքներով։
9770 | 0
Facebook