Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լեռան լանջին տեղակայված արտասովոր հյուրանոց` Պերուում

17:05, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Լեռան լանջին տեղակայված արտասովոր հյուրանոց` Պերուում

Պերուի Ուրուբամբա քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է աշխարհի արտասովոր հյուրանոցներից մեկը, որտեղ ոչ բոլոր զբոսաշրջիկներն են համարձակվում հյուրընկալվել:

Skylodge Adventure Suites անվանումը կրող այս հյուրանոցը տեղակայված է ժայռի լանջին՝ 120 մ բարձրության վրա և բաղկացած է ապակե պատեր ունեցող երեք սենյակներից: 8 անձի հանգստի համար նախատեսված հյուրանոցի ներսում տեղադրված է մահճակալ, լուսամփոփ և զուգարան: Ավելի վերև բացօթյա սրահն է:

Հյուրանոցին հասնելու համար զբոսաշրջիկները պետք է հատուկ ուղով անցնեն:
     Այն մեծ համբավ է վայելում հատկապես լեռնագնացության սիրահարների և ռոմանտիկ զույգերի շրջանում, ովքեր, սակայն, հյուրանոցում գիշերելու համար ստիպված են լինում մեկ ամիս առաջ հերթագրվել:
11125 | 0
Facebook