Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարգանքի տուրք՝ Մհեր Մկրտչյանի հիշատակին

18:00, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Հարգանքի տուրք՝ Մհեր Մկրտչյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոնը մարդաշատ էր. մեծանուն արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Երևանի քաղաքապետը, բազմաթիվ արվեստագետներ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններ, արվեստասերներ։
     «Դերասանական արվեստի անբացատրելի մեծ դիապազոն ունի Մհեր Մկրտչյանը։ Անծայրածիր հոգու տեր դերասան էր։ Նույն ներկայացման ընթացքում հանդիսատեսը լիաթոք ծիծաղում էր, հետո հուզվում, լաց լինում, ապա կրկին ծիծաղում… Մենք ու մեզնից ավագներն այն երջանիկներից ենք, ովքեր առիթ ունեցան ոչ միայն բեմում տեսնելու Մհեր Մկրտչյան մեծությունը, այլ նաև պատիվ ունեցավ կյանքի որոշակի հատվածներում ընկերություն անելու նրա հետ։ Այսօր էլ թատերական ինստիտուտում գրեթե յուրաքանչյուր ուսանող, ում հարցնում ես հայ թատերարվեստի երախտավորների մասին, նախ նշում են Մհեր Մկրտչյան անունը ու քաջատեղյակ են նրա ստեղծագործական կյանքին»,- նշել է Հայաստանի թատերական գործիչների միության հախագահ Հակոբ Ղազանչյանը:

4125 | 0
Facebook