Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեգենդար Էյսեբիոն վերահուղարկավորվել է Լիսաբոնի Ազգային պանթեոնում

16:31, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Լեգենդար Էյսեբիոն վերահուղարկավորվել է Լիսաբոնի Ազգային պանթեոնում
     Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոյի մասունքները վերահուղարկավորվել են Լիսաբոնի Ազգային պանթեոնում։
     Հիշեցնենք, որ Էյսեբիոն մահացել է 2014 թվականի հունվարի 5-ին։ Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ։ Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին հարգանքի տուրք մատուցելու համար Լիսաբոնի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։ Հիշեցնենք, որ փետրվարին Պորտուգալիայի խորհրդարանը միաձայն որոշում էր ընդունել վերահուղարկավորել լեգենդար ֆուտբոլիստին։ Սկզբում նա թաղված էր «Բենֆիկա»-ի մարզադաշտի մոտ գտնվող գերեզմանոցում։ Հիմա Էյսեբիոն կհանգչի պորտուգալացի մեծագույն գործիչների կողքին։
     Հիշեցնենք, որ Էյսեբիոն 11 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 1965 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է։ Նա «Բենֆիկա»-ի հետ, որի կազմում հանդես է եկել 1960-ից 1975 թվականներին, 1962-ին նվաճել է Չեմպիոնների գավաթը։ Պորտուգալիայի ազգային հավաքականում անց է կացրել 64 հանդիպում՝ հեղինակելով 41 գնդակ։ Երկու անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»։
4924 | 0
Facebook