Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սելֆիի ժամանակ հերթական մահն է գրանցվել

15:21, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Սելֆիի ժամանակ հերթական մահն է գրանցվել

Մոսկվայում երիտասարդ աղջիկը մահացել է՝ փորձելով սելֆի անել «Մոսկվա-Սիթի» միջազգային համալիրի մոտ:

Ինչպես գրում է «ՏԱՍՍ»-ը, միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Աղջիկը փորձել է ընկերների հետ միասին սելֆի անել համալիրի մոտ գտնվող կամրջի վրա, սակայն կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել:

Աղբյուրը նշում է, որ ընկնելու արդյունքում ստացած վնասվածքների պատճառով աղջիկը տեղում մահացել է:
8872 | 1
Facebook