Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման պարտավոր է պահել իր խոստումը և աջակցել Հայաստանին` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում. Հայ դատի հանձնախումբ

14:21, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Օբաման պարտավոր է պահել իր խոստումը և աջակցել Հայաստանին` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում. Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Այս հուլիսի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է հարգի իր խոստումը և սկսի աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնված Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնիշխանության սկզբունքների պահպանման հանձնառության վրա»,- նշված է ԱՄՆ Հայ դատի «Ֆեյսբուք»-ի էջում:

Հայտարարության տակ նշված է նաև Օբամայի՝ դեռևս 2008թ. հայ ժողովրդին տված հետևյալ խոստումը. «Ես կաջակցեմ Հայաստանի անվտանգությանը՝ փորձելով վերջ դնել այդ երկրի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը և աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդիրի՝ բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծման ուղղությամբ»:
2910 | 2
Facebook