Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Deutsche Welle»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ թեև Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարված են, սակայն այդ ամենը սառը պատերազմ չի կարելի համարել:
«Մենք այժմ Սառը պատերազմի մեջ չենք գտնվում: Դրա տարիներին առկա էր Վարշավյան պայմանագիր և Հյուսիսատլանտյան դաշինք»,- նշել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը, կիսվելով սառը պատերազմի տարիների իր հիշողություններով, ասել է. «Ես հիշում եմ, որ այդ տարիներին մեր մեջ վախ կար, սակայն միևնույն ժամանակ մենք մեզ ապահով էինք զգում: Մենք վախենում էինք միջուկային պատերազմից, Նորվեգիայի հարևանությամբ գտնվող հսկայական Խորհրդային միությունից: Սակայն մեզ ապահով էինք զգում այնքանով, որ Նովեգիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ էր և մենք, ինչպես այսօր, համոզված էինք, որ եթե Նորվեգաիայի հետ ինչ-որ բան պատահեր, թե՛ ՆԱՏՕ-ն և թե՛ Միացյալ Նահանգները մեզ կպաշտպանեին»:
Ստոլտենբերգը հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ն այժմ ամենից հզոր դաշինքն է աշխարհում և Ռուսաստանը չի կարող ներքաշել իրենց սպառազինությունների մրցավազքի մեջ: