Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառողներն ուկրաինական ճգնաժամի իրական մեղավորներն են. Պուտին

12:01, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառողներն ուկրաինական ճգնաժամի իրական մեղավորներն են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում, քանի որ իրենք անձեռնմխելի են պահում իրենց երկրի ինքնիշխանությունը: Պուտինը նշել է, որ թեև չեն ակնկալում, որ Արևմուտքը կփոխի իր ոչ բարիդրացիական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, սակայն կարևորն այն է, որ հակառուսական պատժամիջոցները նրանց սպասելիքները չեն արդարացրել: Այս մասին հաղորդում է «Բլումբերգ»-ը:

«Ռուսաստանի հանդեպ կիրառվող ճնշումների պատճառն այն է, որ Ռուսաստանը բոլորից անկախ ներքին և արտաքին քաղաքականություն է վարում: Դա բոլորին չէ, որ դուր է գալիս, սակայն այլ կերպ չի կարող լինել»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ՌԴ հանդեպ Եվրոմիության պատժամիջոցների երկարաձգմանը՝ նշելով. «ԵՄ-ը կրկին անգամ երկարաձգեց իր այսպես կոչված պատժամիջոցների ժամկետը: Սակայն մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառողներն ուկրաինական ճգնաժամի իրական մեղավորներն են»:
7039 | 0
Facebook