Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հիմա, որ բացենք, առաջանանք Բաղրամյան 26, ԲՏՌ-ներն ու ջրցանները խոդ կտա՞ք. ցուցարարները` ոստիկաններին

11:35, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Հիմա, որ բացենք, առաջանանք Բաղրամյան 26, ԲՏՌ-ներն ու ջրցանները խոդ կտա՞ք. ցուցարարները` ոստիկաններին
     Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներին են դիմել ոստիկանները` հորդորելով ապամոնտաժել աղբամանները:
     «Եթե բացեցինք փողոցը, էսքան մարդով բարձրացանք Բաղրամյան, մեր վրա ջրցաններ, ԲՏՌ-ներ ե՞ք խոդ տալու»,- դիմելով ոստիկաններին` ասացին ցուցարարները:
     «Եթե քաղաքապետարանը երթի թույլտվություն կտա` Բաղրամյան 26, կամ Սայաթ Նովա 30, խնդրեմ... Դուք ձեր կողմից առաջին քայլն արեք, մենք էլ մեր կողմից կանենք»,- ասացին իրավապահները:
     «Չի տա, բնականաբար»,- պատասխանեցին քաղաքացիները:
6746 | 0
Facebook