Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաղրամյան պողոտայում ակտիվիստի մոտ կռփազենք են հայտնաբերել

23:23, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Բաղրամյան պողոտայում ակտիվիստի մոտ կռփազենք են հայտնաբերել
     Հուլիսի 3-ին` ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ:
     Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում:
     Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել, հայտնում է ոստիկանությունը:
    
5831 | 2
Facebook