Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզպետի մահափորձի գործով ձերբակալվել է 4 քաղաքացի, այդ թվում` Արա Բուդաղյանը

19:53, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Սյունիքի մարզպետի մահափորձի գործով ձերբակալվել է 4 քաղաքացի, այդ թվում` Արա Բուդաղյանը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
     Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ ԱԿ-74 տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով:
     Ներկայում իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաև քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
     Նախաքննության հետագա ընթացքի և միջանկյալ այլ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
    
     Նշենք, որ ձերբակալվածներից Արա Բուդաղյանը` Բուդաղյանների կրտսեր եղբայրն է և ըստ լուրերի, այսօր նրանց տանը խուզարկություններ են իրականացվել:

7012 | 2
Facebook