Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպորտինգ»-ը պայմանագիր է կնքել ցունամիի արդյունքում ողջ մնացած տղայի հետ

23:07, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
«Սպորտինգ»-ը պայմանագիր է կնքել ցունամիի արդյունքում ողջ մնացած տղայի հետ
     Լիսաբոնի «Սպորտինգ»-ը հայտարարել է 17-ամյա ինդոնեզացի Մարտունիսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Նշենք, որ տղան ողջ է մնացել 2004-ին տեղի ունեցած ցունամիի արդյունքում։ Ֆուտբոլիստը կսկսի իր մարզումներն ակումբի երիտասարդական ակադեմիայում՝ հիմնական թիմ տեղափոխվելու ակնկալիքով։
Նշենք, որ 2004-ին 7-ամյա տղան ֆուտբոլ խաղալիս է եղել, երբ տեղի է ունեցել երկրաշարժը, ապա ցունամին, որի ընթացքում մահացել են նրա մայրը և երկու քույրերը։ 18 օր անց Մարտունիսին գտել են փրկարարները։ Տղայի հագին Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկն էր։ Այդ մասին տեսանյութ էր պատրաստել բրիտանական հեռուստաալիքներից մեկը, ինչի շնորհիվ նրա վրա ուշադրություն է դարձրել այն ժամանակ «Մանչեսթր Յունայթեդ»-ում հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլիստն օգնել է տղային տուն կառուցել։ Հետագայում, տղան հոր հետ մեկնել է Պորտուգալիա՝ Ռոնալդուին հյուրընկալվելու։ Ավելի ուշ Ռոնալդուն այցելել է Ինդոնեզիա, որտեղ Մարտունիսը մարզվում էր Մադրիդի «Ռեալ»-ի կողմից հիմնված ֆուտբոլային դպրոցում։
8772 | 0
Facebook