Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյուն` Մարալիկում գործող գազալցակայանում. կան տուժածներ

16:43, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Պայթյուն` Մարալիկում գործող գազալցակայանում. կան տուժածներ
     Հուլիսի 3-ին` ժամը 14.35-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
     Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
     Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից Բ. Մ-ն (ծնվ. 1963թ.) և Ա. Մ-ն (ծնվ. 1948թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ Բ. Մ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ-ինը՝ միջին ծանրության:
6196 | 0
Facebook