Խնդրում ենք սպասել...

Միջազգային

92-ամյա կինն իր զուգընկերոջ հետ փախել է ծերանոցից

17:33, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
92-ամյա կինն իր զուգընկերոջ հետ փախել է ծերանոցից

Նորվեգիայի Էյդսվոլ քաղաքի բնակիչ 92-ամյա կինը փախել է ծերանոցից: Ինչպես գրում է «Local»-ը, հաստատության աշխատակիցներն անմիջապես ոստիկանություն են դիմել, երբ պարզել են, որ կինը բացակայում է ծերանոցից: Սակայն որոնումներն անմիջապես դադարեցրել են, երբ պարզվել է, որ կինը լքել է ծերանոցն իրենից 5 տարի փոքր շվեդ զուգընկերոջ համար:

Աղբյուրը նշում է, որ ծերանոցի աշխատակիցներին տեղեկացրել են, որ կնոջը նկատել են իր 87-ամյա զուգընկերոջ հետ Ստոկհոլմ մեկնելիս, որից հետո հաստատության աշխատակիցները խնդրել են ոստիկանությունից դադարեցնել որոնողական աշխատանքները:

«Դա իսկապես հուզիչ պատմություն է: Պատկերացրեք՝ ինչքան դժվար է լինում, երբ մարդ չի կարողանում գնալ արձակուրդ իր սիրեցյալի հետ միայն տարիքի պատճառով: Կինը ոչ մի հակաօրինական բան չի արել, մենք միայն անհանգստացել էինք, քանի որ վերջինը չէր զգուշացրել իր մեկնելու մասին»,- նշել է ծերանոցի աշխատակիցներից մեկը:

Նորվեգուհին ընկերոջ տանն անցկացրել է 10 օր և մտադիր է վերադառնալ հանգստյան օրերին։
9078 | 0
Facebook