Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով խուզարկել են Բուդաղյանների տունը

16:05, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով խուզարկել են Բուդաղյանների տունը
     Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի` Բուդաղյանների տանն այսօր խուզարկություններ են իրականացվել Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի քրեական գործի շրջանակներում:
     Թե ինչ են փնտրել, հայտնի չէ:
     Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք մանրամասներ պարզել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, բայց աշխատակիցներն ասացին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չեն կարող տեղեկություն հայտնել:
     Հիշեցնենք` երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ:
5562 | 7
Facebook