Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

15:48, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

Մոսկվայի քաղաքային դատարանը նոր որոշմամբ երկարաձգել է հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Այդ կերպ դատարանը մերժել է պաշտպանական կողմի՝ Հայրապետյանին գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատելու խնդրանքը, որը փորձ էր արվել հիմնավորել Հայրապետյանի առողջական վատ վիճակով:

Դատախազը նշել է, որ Հայրապետյանը միաժամանակ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, Մոնակոյում և ԱՄՆ-ում անշարժ գույք ունի և բացի այդ, իր մոտ առկա են դրամական խոշոր չափի միջոցներ, ինչը, ազատ լինելու դեպքում. կարող է օգտագործել և թաքնվել հետաքննությունից:

Հիշեցնենք, որ Հայրապետյանի հանդեպ տնային կալանք է սահմանվել դեռևս 2014թ. հուլիսի 17-ին:

5089 | 0
Facebook