Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրեն տղաները, հպարտ եմ․ Աղամալյանն ամփոփեց Բաքվի խաղերին մեր բռնցքամարտիկների մասնակցությունը

14:01, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Ապրեն տղաները, հպարտ եմ․ Աղամալյանն ամփոփեց Բաքվի խաղերին մեր բռնցքամարտիկների մասնակցությունը
     Բաքվի Եվրոպական խաղերից վերադարձած բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ՝ ամփոփելու մեր մարզիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին։ «Պարզ ճակատով մասնակցեցինք։ Ուզում եմ անպայման նշել թիմի ներքին մթնոլորտը։ Երբ ադրբեջանական կողմը հորդորեց տվյալ քաշային կարգի մարզիկների ելույթներին այլ քաշային կարգի մարզիկներին հետևել հանդերձարանում, մեր տղաները միասնական որոշում կայացրին լինել տրիբունաներում՝ աջակցելով իրենց թիմակցին։ Ես հպարտանում եմ նրանցով։ Ապրեն տղաները։ Բաքվում մթնոլորտը նորմալ էր, տղաներն իրենց լավ էին զգում, որևէ խնդիր չկար»։
     Խոսելով մրցավարական սխալների մասին՝ Աղամալյանը նշեց․ «Բռնցքամարտն ավելի աշատ սուբյեկտիվ է։ Շատ հնարավոր է` հակահայկական հատուկ մրցավարություն չի եղել, բայց ամեն ինչ արվեց, որպեսզի արգելեն մեր ուժեղ մարզիկներին մեդալներ նվաճել։ Ամեն ինչ պարզ չէ այս մարզաձևում։ Այդ պատճառով բողոքարկել միշտ չէ, որ կարողանում ենք։ Մրցավարներն էլ գիտեն, թե որ դեպքում ինչպես վարվել»։
     Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ մարզիչը նշեց․ «Մեծահասակների մեր հավաքականն օգոստոսին կմասնացի Բուլղարիայում կայանալիք վարկանշային մրցաշարի։ Իսկ երկրորդ կազմը կմեկնի Սերբիա՝ միջազգային խոշոր մրցաշարի մասնակցելու»,- եզրափակեց նա, փոխանցում է ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։
3032 | 1
Facebook