Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քաղաքացիները դժգոհել են Սանասարյանի ներկայությունից

13:00, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Քաղաքացիները դժգոհել են Սանասարյանի ներկայությունից
     Բաղրամյան պողոտայի ցույցերը համակարգող նոր նախաձեռնության անդամները համացանցում և այլ հարթանկերից լուրեր են տարածում, որ քաղաքացիների շարժը պակասել է, քանի որ իշխանությունը հետ է կանչել «իր մարդկանց», և այսօր հարթակում մնացել են միայն պայքարողները: Ասում են` նոր նախաձեռնության անդամների` վերջին օրերի այս հայտարարությունները տարբեր մեկնաբանությունների և տարակարծությունների տեղիք են տվել ցուցարար քաղաքացիների շրջանում: Նրանք` իրենց պողոտա չգնալը պատճառաբանում են նաև նորաստեղծ նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի` ցուցարարների շարքերում ակտիվացմամբ: Քաղաքացիներն ուզում են, որ իրենց պայքարը չվերածվի կուսակցությունների պայքարի: Լուրեր կան, թե շատերն սկսել են դժգոհել Սանասարյանի ներկայությունից նաև նրա համար, քանի որ եղել են դեպքեր, երբ Սանասարյանը եղել է հասարակական պայքարի մեջ, հետո մեկնել Եվրոպա, ապա վերադարձել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10137 | 0
Facebook