Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հարվածի տակ է դրել հազարավոր ներգաղթյալների

01:07, հինգշաբթի, 02 հուլիսի, 2015 թ.
Պուտինը հարվածի տակ է դրել հազարավոր ներգաղթյալների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որով պատասխանատվության կենթարկվեն այն ներգաղթյալներն, ովքեր կզբաղվեն ոչ այն մասնագիտությամբ, որը նշված կլինի նրանց աշխատանքային թույլտվության արտոնագրի մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտասահմանցիների համար նախատեսված է տուգանք՝ 2000-5000 ռուբլու չափով: Պաշտոնատար անձանց համար տուգանքը կկազմի 25-50 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 250-800 հազար ռուբլի:

Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից աշխատանքային ներգաղթյալները պարտավոր են ՌԴ մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում կազմել աշխատանքային արտոնագիր, որը ուժի մեջ կլինի մեկ ամիս, սակայն հնարավոր կլինի այն երկարաձգել մինչև 1 տարով:

Բացի այդ, Ռուսաստանում ապրել և աշխատել ցանկացողներն ստիպված կլինեն ռուսաց լեզվի, իրավունքների և ռուսաց պատմության քնություններ հանձնել:

10599 | 1
Facebook