Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաքուն կարող է ընդունել 2019-ի Ուսանողական խաղերը

23:23, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Բաքուն կարող է ընդունել 2019-ի Ուսանողական խաղերը
     Բաքուն կարող է դառնալ 2019 թվականի Ուսանողական խաղերն ընդունող երկիր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ուսանողական խորհրդի նախագահ Օլեգ Մատիցինը։
«Այսօր 2019-ի Ուսանողական խաղերն անցկացնող քաղաքի պոտենցիալ թեկնածու կարող են դիտարկվել մի քանի երկրներ։ Դրանք են Իտալիան, Թուրքմենստանը և Ադրբեջանը։ Նշենք, որ այսօր դեռ որևէ որոշում չի ընդունվել։ Այդ երկրներից պաշտոնական հաստատում չկա։ Բանակցություններ են վարվում»,- ասել է Մատիցինը։
Նշենք, որ Ուսանողական խաղերի գործկոմի նիստը տեղի է ունեցել հարավկորեական Քվանջուում՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը։ 2019-ի Խաղերն ընդունելու թեկնածուները պաշտոնապես կներկայացվեն նոյեմբերին։
5521 | 1
Facebook