Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

106 տարեկանում մահացել է 669 երեխայի կյանք փրկած սըր Նիկոլաս Ուինթոնը

23:11, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
106 տարեկանում մահացել է 669 երեխայի կյանք փրկած սըր Նիկոլաս Ուինթոնը

Բրիտանացի բարեգործ սըր Նիկոլաս Ուինթոնն, ով Երկրորդ համշխարհային պատերազմի նախօրեին 669 երեխայի կյանք է փրկել համակենտրոնացման ճամբարներից, այսօր մահացել է կյանքի 106-րդ տարում:

1930-ին նա բրոքեր է աշխատել Լոնդոնյան ֆոնդային աճուրդում՝ չունենալով դրա համար համապատասխան կրթություն: Պատերազմից առաջ նա կարողացել է կազմակերպել 669 երեխայի փրկությունը գերմանացիների կողմից շրջափակված Չեխոսլովակիայից: Հետագայում այդ գործողությունն ստացել է «Չեխական Քինդերտրանսպորտ» անվանումը:

Նրա մայրն օգնել է որդուն՝ երեխաներին որդեգրող ընտանիքներ գտնելու հարցում:

Այս հերոսական քայլի մասին հայտնի է դարձել միայն 1980-ականներին, իսկ Ուինթոնն ինքը երբեք դրա մասին չի բարձրաձայնել:

Պատերազմից հետո Ուինթոնն զբաղվել է Սենթ-Օլբանս քաղաքում տարեցների մեծ տան կազմակերպչական հարցերով:
     1988-ին «ԲիԲիՍի»-ն կազմակերպել է անակնկալ հանդիպում սըր Նիկոլաս Ուինթոնի և նրա կողմից փրկված ու արդեն հասակ առած հարյուրավոր մարդկանց հետ:

14777 | 2
Facebook