Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը փորձել է ստորագրություններ կորզել Բաղրամյանի բնակիչներից՝ ընդդեմ ցուցարարների

22:15, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Ոստիկանությունը փորձել է ստորագրություններ կորզել Բաղրամյանի բնակիչներից՝ ընդդեմ ցուցարարների

Բաղրամյան պողոտայում արդեն 10-րդ օրն է՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցը: Ելույթ ունեցող ակտիվիստներից մեկը տեղեկացրեց. «Մենք ունենք հացադուլավորներ, որոնց պահանջը նույնն է, ինչ որ բոլորինս: Մենք բոլորս զորակցում ենք նրանց: Ես խնդրում եմ՝ քիչ շփվեք նրանց հետ, իրենք էներգիայի պահպանման կարիք ունեն: Միʹ ծխեք նրանց մոտ, թողեʹք որ հանգստանան: Մենք պահանջում ենք նաև, որ հանգիստ թողնեն Գյումրիում հունիսի 23-ին ցույց անցկացնող Կարեն Պետրոսյանին, ում հանդեպ քրեական գործ է հարուցվել:

Ակտիվիստներից մեկն էլ բարձրախոսով հայտնեց, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասի շենքերի բնակիչներից ոստիկանությունը փորձել է ստորագրություններ կորզել առ այն, որ ցուցարարներն իրենց աղմուկով խանգարում են իրենց, սակայն ոչ ոք չի ստորագրել և ոստիկանների քայլը ձախողվել է:

4638 | 2
Facebook