Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիացի գրոհայինները մահապատժի են ենթարկել ԻՊ ահաբեկիչների՝ նրանց իսկ ոճով

21:28, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Սիրիացի գրոհայինները մահապատժի են ենթարկել ԻՊ ահաբեկիչների՝ նրանց իսկ ոճով

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը պատկերում է, թե ինչպես են սև շորեր հագած ԻՊ 13 ահաբեկիչներ գլխատվում նարնջագույն համազգեստներ հագած գրոհայինների կողմից: Վերջիններն իրենց համարում են «Ջաիշ ալ-Իսլամ» խմբավորման անդամներ:

Տեսանյութը, որի մի մասը հասանելի է համացանցում, հայելային պատասխանն է ԻՊ ահաբեկիչների կողմից իրականացված մահապատիժների տեսարանների: Հիշեցնենք, որ ԻՊ ահաբեկիչներն ավանդաբար իրենց զոհերին հագցնում են նարնջագույն համազգեստ ու մահապատժի ենթարկում տարատեսակ դաժան մեթոդներով:

«Ջաիշ ալ-Իսլամ» խմբավորումը նախկինում ներառված է եղել Սիրիական ազատ բանակի կազմում և անմիջապես ենթարկվել է ղեկավարությանը: Սակայն այժմ այն դուրս է եկել պետական բանակի կազմից և այժմ թշնամական հարաբերությունների մեջ է ինչպես ԻՊ ահաբեկչական խմբավորման, այնպես էլ՝ կառավարական ուժերի հետ:

12208 | 0
Facebook