Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային` չհակամարտել Ռուսաստանի հետ

19:27, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Իտալիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային` չհակամարտել Ռուսաստանի հետ

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Եվրոպան չպետք է դիտարկվի որպես Ռուսաստանի հետ հակամարտության հենակետ: Ինչպես հաղորդում է «The Economic Times»-ը, Ռենցին այս մասին հայտարարել է Բեռլին կատարած իր այցի ժամանակ:

«Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Մոսկվան մի շարք հարցերում Եվրոպայի հիմնական գործընկերներից է և այդ հարցերի թվում առաջնայինը միջազգային ահաբեկչությունն ու դրա դեմ պայքարն է: Արևելյան Եվրոպայի երկրների մոտ տենդենց կա՝ տեսնել Եվրոպան որպես Ռուսաստանի հետ պայքարի հենակետ: Դա սխալ մտածելակերպ է, որին պետք է վերջ դրվի»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը:
8524 | 0
Facebook