Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանի համար դռները միշտ բաց են. Մերկել

17:02, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Հունաստանի համար դռները միշտ բաց են. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, անդրադառնալով Հունաստանի տնտեսության շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնել է, որ Հունաստանի համար դռները միշտ բաց են: Այս մասին հաղորդում է «Բլումբերգ»-ը:

«Հունաստանի հետ բանակցությունների դռները բաց են և միշտ էլ բաց են մնալու: Մենք պարտավոր ենք այդպես անել թե՛ այդ երկրի ժողովրդի և թե՛ ողջ Եվրոպայի համար»,- հայտնել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը ասել է, սակայն, որ այնպես, ինչպես Հունաստանն իրավունք ունի հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնել և իր շահերից բխող որոշումներ կայացնել, այնպես էլ ԵՄ երկրներն իրավունք ունեն շարժվեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: «Լավ եվրոպացի լինելը չի նշանակում, որ մենք կարող ենք բանակցել ցանկացած գնով: Մենք նույնպես պատրաստվում ենք հաշվի առնել մեր սեփական շահերը»,- հավելել է Մերկելը:

Հաղորդվում է նաև, որ մինչև հանրաքվեի անցկացումը՝ մինչև հուլիսի 5-ը, ոչ մի նոր բանակցություններ չեն պլանավորվում Հունաստանի ղեկավարության և միջազգային վարկատուների միջև:
7922 | 0
Facebook