Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այն ամենն, ինչ կապված է Սուրիկ Խաչատրյանի հետ, թուլացնում է նախ մեր իշխանություններին. Լարիսա Ալավերդյան

16:31, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Այն ամենն, ինչ կապված է Սուրիկ Խաչատրյանի հետ, թուլացնում է նախ մեր իշխանություններին. Լարիսա Ալավերդյան

Հանրահավաքային այս թոհուբոհի մեջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու մասնակցությամբ միջադեպերը կարծես մոռացվեցին: Մարզպետի օրինակով, երկրում տիրող անպատժելիության և ամենաթողության մասին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը. «Այն ամենն, ինչ կապված է Սուրիկ Խաչատրյանի հետ, թուլացնում է նախ` մեր իշխանություններին: Իշխանությունները մեծ կորուստ են կրում նրա մասնակցությամբ` ցանկացած դիպվածների կապակցությամբ: Երկրորդ` ցավալի է, երբ իշխանություններն ավելի տեղյակ են նրա գործերից, քան մենք, սակայն նա չի կարողանում ոչինչ ձեռնարկել: Երրորդ` իշխանությունն այդպես էլ պատշաճ նշանակություն չի տալիս հասարակական կարծիքին: Դա ամենացավոտն է, իմ ընկալմամբ: Երկիրն այն ժամանակ է կարողանում հստակեցնել իր ուժը, սոլիդությունը, ընդհանրապես, երբ իշխանություններն հաշվի են առնում հանրահավաքների հասարակական կարծիքը: Ես ամոթալի եմ համարում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների հետ կապված դրվագների մասին լուրերը: Ամոթալի եմ համարում նրա հեռացումն ու նորից վերադարձը: Մենք պետք է դատապարտենք այն բոլոր քայլերը, որոնք տեղի են ունեցել Ս. Խաչատրյանի վերադարձից սկսած և շարունակությունն արդեն տրամաբանական է: Դա տրամաբանական շարունակությունն է` անպատժելիության, ամենաթողության, և այն, ինչ տեղի է ունենում երկրում, դրա հետևանքն է: Ես կրկնում եմ, ափսոս է Սյունիքը, որը ամենակարևոր ստրատեգիական մարզերից է և ճիշտ չէ, ժողովրդի մեջ այսքան երկար հասունացնել դժգոհությունը»:

4105 | 2
Facebook