Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմ»-ը դադարեցրել է բնական գազի մատակարարումն Ուկրաինա

15:40, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
«Գազպրոմ»-ը դադարեցրել է բնական գազի մատակարարումն Ուկրաինա

Ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանն այսօրվանից դադարեցնում է բանական գազի մատակարարումն Ուկրաինա այնքան ժամանակ, մինչև Կիևը չվճարի նախապես սահմանված կանխավճարը: Այս մասին հաղորդում է «Sputnik International»-ը:

«Կիևը չէր վճարել նախապես սահմանված անհրաժեշտ կանխավճարը, որի պատճառով այսօր՝ հուլիսի մեկից՝ տեղական ժամանակով ժամը 10.00-ից Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի տրամադրումն Ուկրաինային: Մենք կվերսկսենք բնական գազի արտահանումներն այդ երկիր միայն այն ժամանակ, երբ ուկրաինական «Նավթոգազ»-ը մեզ կանխավճար կփոխանցի»,- հայտարարել է Միլերը:

Ուկրաինական կողմն ավելի վաղ նշել էր, որ իրենք հրաժարվել են կանխավճար փոխանցել, քանի որ Ռուսաստանն իրենց գազ է մատակարարում 1000խ/մ-ը 247 դոլարով, մինչդեռ իրենք պահանջում են նվազեցնել այդ սակագինը և հասցնել 100 դոլարի՝ 1000խ/մ-ի դիմաց:

Նշենք, որ ներկա դրությամբ Ուկրաինայի բնական գազի միակ մատակարարը Սլովակիան է:
8896 | 0
Facebook