Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը համաձայնել է ընդունել վարկատուների պայմանները

14:40, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Հունաստանը համաձայնել է ընդունել վարկատուների պայմանները

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համաձայնել է ընդունել երկրի վարկատուների՝ նախորդ շաբաթ արված առաջարկները: Այս մասին հաղորդում է «Financial Times»-ը՝ հղում անելով երկրի վարչապետի՝ երեկ երեկոյան պարտարտերերին ուղարկած նամակին:

Աղբյուրը նշում է, որ երկու էջից բաղկացած նամակը, որն ուղարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամին, Եվրահանձնաժողովին և Եվրոպայի կենտրոնական բանկին, հայտնում է, որ Հունաստանը գրեթե ամբողջությամբ պատրաստ է ընդունել վերջինների պայմանները: Նամակի մեջ Հունաստանի վարչապետը խնդրել է նաև պարտատեր երկրներին երկարաձգել 29.1 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության ժամկետը: Վերջինը նշել է, որ այդ ամենի համար Հունաստանը համաձայն է վարկատուների առաջարկած գրեթե բոլոր պայմաններին, բացառությամբ միայն հունական կղզիների վրա 30%-ով չափով հարկերի սահմանումը:

Ցիպրասը համաձայնությունն է տվել նաև թոշակի անցնելու տարիքի ավելացմանը մինչև 67 տարեկան, սակայն խնդրել է վարկատուներին այդ որոշումն ուժի մեջ մտցնել 2022թ.:

Հիշեցնենք, որ Հունաստանին ֆինանսական աջակցության երկրորդ ծրագիրն ավարտվեց այսօր: Փաստացիորեն Հունաստանը դուրս եկավ այն բոլոր պայմանագրերից, որոնց հետ պետք է համաձայնեցվեին երկրի ներքին քաղաքականությունն, ու դրա փոխարեն միջազգային կազմակերպութուններից` Եվրոպայի կենտրոնական բանկից, Արժույթի միջազգային հիամնադրամից և Եվրոհանձնաժողովից, երկիրը կստանար բազմամիլիարդանոց օգնություն:
7621 | 0
Facebook