Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօրվանից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ

14:10, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Այսօրվանից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ

Հայաստանում այսօր՝ հուլիսի 1-ից, բարձրանում է նվազագույն աշխատավարձը: Այն այժմ կազմում է 55 հազար դրամ՝ նախկին 50 հազար դրամի փոխարեն:

Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր որևէ աշխատավարձ չի լինելու: Ըստ այդմ` քաղծառայողների միջին աշխատավարձը 293 հազար դրամի փոխարեն կդառնա 300 հազար դրամ:

Ընտանեկան նպաստի միջին ցուցանիշը կազմելու է 30,537 դրամ: Երեխայի ծննդյան նպաստը նախկին մակարդակում է. առաջին և երկրորդ երեխայի համար` 50 հազար դրամ (122 դոլար), 3-րդ և 4-րդ երեխայի համար` 1 մլն դրամ, 5-րդի համար` 1,5 մլն դրամ (շուրջ 3650 դոլար):

Հիշեցնենք, որ կենսաթոշակները Հայաստանում 5000 դրամով բարձրացել էր հունվարի 1-ից, այն այժմ կազմում է 41 հազար դրամ՝ 36 հազար դրամի փոխարեն:

12959 | 0
Facebook