Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանը պետք է գիտակցի, որ ծառա է. Զ. Փոստանջյան

13:41, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Վլադիմիր Գասպարյանը պետք է գիտակցի, որ ծառա է. Զ. Փոստանջյան

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է Զ. Փոստանջյանը վերաբերվում ցուցարարների նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորն ասաց. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոռացել է, որ ինքը պետական ծառայող է: Իր հայտարարությունները պետք է լինեն բացառապես զուսպ: Նա պետք է գիտակցի, որ ծառա է: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրեն վարձել ենք, որպեսզի մեզ ծառայություն մատուցի, իսկ նա շատ հաճախ մոռանում է այդ մասին»,- ասաց նա:
     Զարուհի Փոստանջյանը դատապարտեց նաև հունիսի 23-ի առավոտյան խաղաղ բողոքի ցույց անողների նկատմամբ ոստիկանների կողմից ապօրին բռնությունները և նշեց, որ հրաման տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Ոչ միայն հրաման տվողները, նաև` կատարողները: Այն, որ մեզ` պատգամավորներիս չեն ծեծում, դա նրանից է, որ հրաման չկա, չկասկածեք, հենց այդ ոստիկանները հրաման ստանան, մեզ էլ կծեծեն»,-համոզմունք հայտնեց նա:

6041 | 2
Facebook