Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելը ձևական գործընթաց է. Զարուհի Փոստանջյան

13:21, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելը ձևական գործընթաց է. Զարուհի Փոստանջյան
     ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այն կարծիքին է, որ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելը բավարար չէ մեր պահանջների լուծման համար: Ավելին, լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այդ հայտարարությունն ունի ձևական բնույթ, որի նպատակն է մոլորեցնել, խաբել ժողովրդին: «Կա՞ մեկը, որ տեսել է այդ Պերմյակովին: Եթե չկա մեղադրյալ, ի՞նչ է նշանակում գործը հանձնել: Առանց մեղադրյալի՝ դատավարություն հնարավոր չէ իրականացնել, սա ձևական գործընթաց է»:
     Հարցին, թե ըստ նրա, ինչո՞ւ ռուսական կողմը հանկարծ որոշեց Պերմյակովին հանձնելու նման հայտարարություն անել, Փոստանջյանը նկատեց. «Նպատակը նաև ցուցարարների տրամադրությունը մեղմելն էր և բուն խնդրից շեղելը»:
3101 | 0
Facebook