Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նա ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

13:00, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Նա ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

«Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր ու տաղանդավոր վարպետներից մեկին՝ Գալյա Նովենցին: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: «Մեր մանկության տանգոն» ֆիլմով Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով:

«Իմ վերաբերմունքը նրա ու նրա պրոֆեսիոնալիզմի նկատմամբ միշտ եղել է բարձր: Հաճույքով էի շփվում նրա հետ: Գալյան փայլուն, մեծ դերասանուհի էր, յուրահատուկ իր տեսակով: Նա աչքի էր ընկնում ինչպես իր ազգային հատկանշներով, այնպես էլ համամարդկային արժեքներով, ազգայինից դուրս զգացումներով»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

«Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է որդին` Հակոբ Ղազանչյանը:

5224 | 2
Facebook