Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարելու են դեսպանատներ բացելու մասին

11:20, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարելու են դեսպանատներ բացելու մասին

Միացյալ Նահանգները և Կուբան այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարելու են մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու մասին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Աղբյուրը նշում է, որ այս քայլով երկու երկրների միջև վերականգնվելու են դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզված են եղել 1961թ.:

Դեսպանատների բացման օրը թեև դեռևս հստակ հայտնի չէ, սակայն ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ այդ ամենը լինելու է հուլիսի կեսերին:

Հիշեցնենք, որ երկու երկրները դեռևս 2014թ. որոշել էին ավելի քան 60 տարի տևած սառեցված հարաբերությունները վերականգնել, և այդ գործընթացում կարևորագույն քայլ դարձավ այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի ներկայիս նախագահ Ռաուլ Կատրոյի հանդիպումը:

5336 | 0
Facebook