Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ալկոհոլ օգտագործած երեք երիտասարդի

10:13, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ալկոհոլ օգտագործած երեք երիտասարդի
     Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից ոստիկանությունն ալկոհոլ օգտագործած երեք անձի բերման ենթարկեց: Այդ անձանց մասին ոստիկանությանը հայտնել էին երկու աղջիկներ: Վերջինները ևս, ոչ սթափ վիճակում գտնվողների հետ, նստեցին ոստիկանության մեքենան:
     «Նստած գարեջուր էին խմում այդ տղաները, մոտեցանք, խնդրեցինք լքել հարթակը, քանի որ օրենքի խախտում է: 2 ժամ չկարողացանք համոզել երիտասադրներին, փորձում էին կռիվ հրահրել, ու դրա համար մեր աղջիկները դիմեցին ստիկաններին»,- ասաց ակտիվիստներից Վահագն Մինասյանը:
3387 | 0
Facebook