Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չպիտի թույլ տանք, որ գան, գոռան` «Սերժի՛կ, հեռացի՛ր». ակտիվիստ

09:51, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Չպիտի թույլ տանք, որ գան, գոռան` «Սերժի՛կ, հեռացի՛ր». ակտիվիստ
     «Այն մարդիկ, որ նոր են գալիս պողոտա, լավ կլինի` իրազեկման թերթիկներով, պաստառներով կամ բանավոր տեղեկացվեն, որ մենք խաղաղ ակցիա ենք անում, մեր պահանջն իշխանափոխությունը չէ»,- Բաղրամյան պողոտայում ընթացող քննարկման ժամանակ ասաց ակտիվիստ Վահան Գրիգորյանը: Նրա խոսքով` բնական է, որ 30% աղքատություն ունեցող երկրում քաղաքացիները կարող է իշխանափոխություն գոչել, բայց իրենց խնդրին է դա թույլ չտալ. «Կարող են գալ, գոռալ` «Սերժի՛կ, հեռացի՛ր», դա կարող են անել և այդպիսի ցանկություն ունեցողները, և սադրիչները, և տարբեր մարդիկ, բայց նրանց պետք է բացատրենք, որ հավաքի նպատակն էլեկտրաէներգիայի սակագինն է»,- հավելեց նա:
5064 | 0
Facebook