Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մենք Հայաստան մեկնեցինք ոչ այնքան մեծ հույսեր փայփայելով․ Բերարդի

23:43, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Մենք Հայաստան մեկնեցինք ոչ այնքան մեծ հույսեր փայփայելով․ Բերարդի
     «Փյունիկ» - «Ֆալգորե» հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրուցեց նաև Սան Մարինոյի չեմպիոն «Ֆալգորե»-ի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդի։ Խոսելով խաղի մասին` նա նշեց. «Մեզ համար դժվարին խաղ էր սպասվում, որովհետև արագության տեսանկյունից հայկական թիմը գերազանցում է մեզ։ Մեր հիմնական խաղացողներից 4-ը, անկեղծ ասած, բացակայում էին։ Մենք Հայաստան մեկնեցինք ոչ այնքան մեծ հույսեր փայփայելով, բայց, կարծում եմ, լավ խաղ ստացվեց։ Առաջին խաղակեսում «Փյունիկի» դարպասը գրավելու բավական հնարավորություններ ունեինք, սակայն մենք լավ էինք պաշտպանվում։ Ունեցանք նաև փոքր հնարավորություններ, սակայն դրանք քիչ էին»,- ասաց Բերարդին, փոխանցում է ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։ Խոսելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունների մասին՝ մարզիչն ասաց․ «Մենք երեկ արդեն հաշտվել էինք այն մտքի հետ, որ մրցակից թիմն ավելի ուժեղ է։ Բայց հաջորդ խաղում, հույս ունենք, որ կարող ենք ավելի լավ խաղ ցուցաբերել, քանի որ կմիանան մեր 4 ֆուտբոլիստները։ Իհարկե, շատ բարդ կլինի դուրս գալ հաջորդ փուլ։ Հույսը միշտ կա։ Այն փաստը, որ խաղալու ենք սեփական հարկի տակ, մեզ կօգնի։ Երբեք հույսը չենք կորցնում։ Իհարկե, հաշվի ենք առնում, որ շատ դժվար կլինի մրցակցել «Փյունիկ»-ի հետ»։
     Մարզիչն անդրադարձավ նաև Սան Մարինոյի ֆուտբոլի ընդհանուր վիճակին․ «Մենք հիմնականում սիրողական մակարդակում ենք։ Կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնց կարելի է համարել կիսապրոֆեսիոնալ։ Ֆուտբոլիստները ստանում են աշխատավարձ։ Շաբաթը չորս անգամ մարզվում ենք։ Թիմում գրեթե բոլորն աշխատում են ֆուտբոլին չվերաբերող ոլորտներում»։
3758 | 0
Facebook