Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերելակի պարանը պոկվել է. 1 տարեկան երեխային դուրս են բերել

23:16, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Վերելակի պարանը պոկվել է. 1 տարեկան երեխային դուրս են բերել
     Հունիսի 30-ին` ժամը 21.39-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի:
     Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
     Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով երեխան (1 տարեկան) դուրս է բերվել վերելակից:
     Փրկարարները քաղաքացիներ Ք. Ս-ին (1976թ.) և Հ. Հ-ին (1970թ.) դուրս են բերել վերելակից:
7023 | 1
Facebook