Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սա ֆուտբոլ է, պատվերով համերգ չէ․ Հովսեփյան

23:28, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Սա ֆուտբոլ է, պատվերով համերգ չէ․ Հովսեփյան
     Րոպեներ առաջ ավարտված «Փյունիկ» - «Ֆալգորե» հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը նշեց, որ գոհ է արդյունքից․ «Հենց առաջին րոպեներից փորձում էինք պրեսինգի ենթարկել հակառակորդին, և դա ստացվեց, որակ կար մեր խաղում։ Գոլն ուշ խփեցինք, շատ դժվար է, երբ մրցակիցդ ողջ թիմով պաշտպանվում է։ Խաղադաշտում մեկ թիմ կար, և դա «Փյունիկ»-ն էր։ Համոզված եմ՝ այնտեղ՝ Սան Մարինոյում, ավելի խոշոր հաշվով ենք հաղթելու։ Թիմիս խաղը լավ եմ գնահատում։ Առավելությունը նկատելի էր։ Ցավոք, քիչ գոլեր խփեցինք։ Ուղղակի դժվար է, երբ մրցակիցը 10 հոգով մտնում է դարպասը։ Առհասարակ, պահերը շատ-շատ էին, ուղղակի չկարողացանք օգտագործել: Խաղից գոհ եմ։ Սա ֆուտբոլ է։ Սա պատվերով համերգ չէ, որ նախօրոք ասենք, օրինակ, 6 գոլ ենք խփելու։ Նրանք 1 գրոհով 1 գոլ խփեցին, իսկ մենք շատ պահեր ունեցանք, սակայն 2 գոլ խփեցինք»,- ասաց Հովսեփյանը, փոխանցում է ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը:
3712 | 1
Facebook