Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ուժեղ շախմատիստ է, ու մենք պետք է կարողանանք հաշվարկել նրա քայլերը. ակտիվիստ

23:00, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Սերժ Սարգսյանն ուժեղ շախմատիստ է, ու մենք պետք է կարողանանք հաշվարկել նրա քայլերը. ակտիվիստ
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ ի տարբերություն երեկվա, քաղաքացիները թիվն այս պահին մի քանի անգամ շատ է:
     Ակտիվիստների մի մասի` առաջիկա անելիքների վերաբերյալ կլոր շրջան կազմած քննարկումը շարունակվում է:
     Քիչ այն կողմ մի խումբ երիտասարդներ կարողացել են ապահովել հոսանքի հարցն ու երաժշտություն են միացրել` շարքերում ակտիվություն մտցնելու համար:
    
     Քննարկմանը մասնակից լոռեցի երիտասարդն առաջարկեց դիմել քաղաքագետներին, որպեսզի վերջիններն ուսումնասիրեն միջազգային փորձն ու այն ընդգրկեն նախաձեռնող խմբի մարտավարության մեջ.
     - Սերժ Սարգսյանն ուժեղ շախմատիստ է, ուստի լավ կլինի, որ առաջիկայում քաղաքագետներն ուսումնասիրեն այլ պետությունների` նման իրավիճակներում հայտնված լինելու փորձն ու վերլուծության ենթարկեն, թե ժողովրդի նկատմամբ ինչ հակաքայլեր է արել երկրի իշխանությունն այդ դեպքերում, որպեսզի տեղը եկած ժամանակ` մենք էլ իմանանք մեր մարտավարությունը,- ասաց նա:
     Տեղեկացնենք, որ պողոտայում են նաև Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ մի խումբ պատգամավորներ:
3568 | 3
Facebook