Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չեն քննարկել. Պեսկով

22:11, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Պուտինն ու Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չեն քննարկել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք երկու երկրների նախագահներն այսօր քննարկել են Երևանում վերջին օրերին զարգացող իրադարձությունները, Պեսկովը պատասխանել է. «Քննարկվել են հիմնականում երկկողմ հարաբերությունները: Ինչ վերաբերում է Հայաստանում էլեկտրաէներգիայի գներին, ապա դա Հայաստանի ներքին հարցերից է, որը, բնականաբար, չի կարող քննարկվել Ռուսաստանի հետ»:

Պեսկովը հավելել է նաև, որ երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների շուրջ:

3166 | 0
Facebook