Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրմշտոց` Բաղրամյան պողոտայում. հեռացե՛ք. ցուցարարները` Օսիպյանին

20:50, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Հրմշտոց` Բաղրամյան պողոտայում. հեռացե՛ք. ցուցարարները` Օսիպյանին
     Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս բարձրախոս օգտագործել:
     «Հավաքն անօրինական է, ժողովրդին տեղեկացրեք, որ բարձրախոսներն արգելված են»,- Բաղրամյան պողոտայում ասաց Վ. Օսիպյանը:
     Իրավիճակը կրկին լարվեց Օսիպյանի այդ հրահանգից հետո:
     «Լիազոր մարմնից բերեք թույլտվություն»,- ասաց փոխոստիկանապետը:
     «Որոշողը մենք ենք` ժողովուրդն է, իսկ ժողովուրդն ուզում է: 10 օրից ավելի մենք ունեցել ենք երաժշտություն»,- արձագանքեցին ցուցարարները:
     Այս պահին ցուցարարները թույլ չեն տալիս ոստիկաններին մոտենալ բարձրախոսին, հրմշտոց է սկսվել:
7104 | 2
Facebook