Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհայտ անձինք հետապնդում են Ժիրայր Սեֆիլյանին. ՀԽ

20:45, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Անհայտ անձինք հետապնդում են Ժիրայր Սեֆիլյանին. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ անհայտ անձինք շարունակում են հետևել Ժիրայր Սեֆիլյանին: Հայտարարության մեջ, որին կից ներկայացված է նաև տեսանյութը, նշվում է.
    
     «Այս լուսանկարում պատկերված ավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք այսօր՝ հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից պահանջում ենք պարզել Ժիրայր Սեֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:

Իրապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում արդեն պարբերական դարձած այս երևույթի վրա և հորդորում ենք միջոցներ ձեռնարկել այն միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու, ինչպես նաև բոլոր հասանելի միջոցներով Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հալածանքը դադարեցնելու նպատակով»:

5358 | 6
Facebook