Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գամբիայի նախագահը խոստացել է կտրել բոլոր միասեռականների գլուխները

00:11, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Գամբիայի նախագահը խոստացել է կտրել բոլոր միասեռականների գլուխները

«Ես կսպանեմ բոլոր նրանց, ովքեր դա կանեն Գամբիայում: Եթե տղամարդն ուզենա ամուսնանալ տղամարդու հետ այս պետությունում, մենք կհափշտակենք նրան, ու այլևս ոչ ոք նրան չի տեսնի»,- հայտարարել է Գամբիայի նախագահ Յայյա Ջամմեն՝ երկրի տարածքով իր շրջագայության ժամանակ:

Անցյալ տարվա նոյեմբերին Ջամմեն ստորագրել էր օրենք, որով ցմահ ազատազրկում է սպառնում «ծանրացուցիչ հանգամանքներով հոմոսեքսուալության համար»: Սա նշանակում է, որ ցմահ ազատազրկման կդատապարտվեն այն հոմոսեքսուալներն, ովքեր հիվանդ կլինեն ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով, կամ էլ մի քանի անգամ պատասխանատվության ենթարկված կլինեն միասեռականության համար: Մինչ այս օրենքի ստորագրումը Գամբիայում նման հանցանքի համար նախատեսված է եղել 14 տարվա ազատազրկում:

2008-ին երկրի ղեկավարը կոչ էր արել միասեռականներին՝ լքել երկիրն, այլապես նրանց գլուխները կկտրվեն:

1996-ից այս երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող Ջամմեն հայտնի է նաև իր այլ սկանդալային քայլերով: Այսպես, 1999-ին իր մորաքրոջ մահվան համար նա մեղադրել է կախարդներին ու իսկական որս սկսել երկրի բոլոր կախարդների նկատմամբ:
     Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ն իր բոլոր նահանգներում օրինականացրեց միասեռական ամուսնություններն ու խոստացել պայքար մղել՝ ամբողջ աշխարհում դա օրինականացնելու համար:

7149 | 3
Facebook