Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

10 մարդ հրաշքով է փրկվել կառավարումը կորցրած բեռնատարի վրաերթից

16:26, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
10 մարդ հրաշքով է փրկվել կառավարումը կորցրած բեռնատարի վրաերթից

Մոսկվայում տեղի ունեցած արտակարգ միջադեպը կարող էր դառնալ 10 մարդու մահվան պատճառ: Այն, որ զոհեր չեն եղել, միայն հրաշք կարելի է համարել, ասել են ականատեսները: Նրանք պատմել են, որ երբ միացել է ավտոմեքենաների համար նախատեսված կարմիր լույսը, մի ջրատար բեռնատար այնքան կտրուկ է արգելակել, որ նրա թափքից ջուրը դուրս է ցայտել: Երբ բոլորի ուշադրությունը դրա վրա է սևեռված եղել, մեկ այլ բեռնատար, չկարողանալով ճիշտ արգելակել կարմիր լույսի տակ, մեծ արագությամբ սլացել է հետիոտնային անցումի վրա քայլող մարդկանց ուղղությամբ: Լուրջ վնասվածքներ է ստացել 2 հետիոտն, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:

7397 | 0
Facebook