Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում ռազմական օդանավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի

16:17, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Ինդոնեզիայում ռազմական օդանավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի

Ինչպես հայտնի է, այսօր Ինդոնեզիայի Սումատրա կղզու Մեդան քաղաքում ռազմական օդանավ էր աղետի ենթարկվել: Օդանավն ընկել էր հյուրանոցի վրա: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 113-ի, այնինչ նախկինում հաղորդվում էր 38 զոհի մասին: Զոհերից 101-ն օդանավի ուղևորներ են եղել, իսկ 12-ն` անձնակազմի անդամներ: Զոհերից 49-ի մարմիններն արդեն հայտնաբերվել են: Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի աճել, քանի որ դեռևս հայտնի չեն տվյալներ ցամաքում գտնված զոհերի մասին:

6065 | 0
Facebook