Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում ռազմական ինքնաթիռն ընկել է հյուրանոցի վրա. կա 38 զոհ

13:10, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Ինդոնեզիայում ռազմական ինքնաթիռն ընկել է հյուրանոցի վրա. կա 38 զոհ

Ինդոնեզիայի Սումատրա կղզու Մեդան քաղաքում ամերիկյան արտադրության «Հերկուլես C130» զինվորական փոխադրող օդանավն ընկել է հյուրանոցի վրա: Աղետի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հաղորդում է «Ռոյթերս»-ը: Նշվում է սակայն, որ զոհերի թիվը կարող է աճել:

«Սպուտնիկ» լրատվականի փոխանցմամբ էլ` օդանավում անձնակազմի 12 անդամ է եղել և ուղևորներ, որոնց հստակ թիվը հայտնի չէ: Ունեցած տվյալներով` օդաչուներն, անսարքություններ հայտնաբերելով, ցանկացել են ռազմաբազա ետ վերադառնալ: Շրջադարձ կատարելու ժամանակ էլ տեղի է ունեցել աղետը` ռազմաբազայից 5 կմ հեռավորության վրա:

9426 | 0
Facebook