Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միջազգային դաշնամուրային մրցույթում հաղթել է հայ դաշնակահարը

12:06, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Միջազգային դաշնամուրային մրցույթում հաղթել է հայ դաշնակահարը

Այս տարի «Սան Խոսե» միջազգային դաշնամուրային մրցույթում գլխավոր մրցանակին արժանացել է հայ դաշնակահար Հրանտ Բագրազյանը: Մրցույթին մասնակցել են դաշնակահարներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից: Ստացված 40 հայտերից միջազգային ժյուրին ընտրել է 40-ը և երեք փուլերի արդյուքնում լավագույն դաշնակահար է ճանաչվել Հրանտ Բագրազյանը:

Երիտասարդ դաշնակահարը խոստովանել է, որ իր երաժշտական կարիերայում սա ամենաբարդ մրցույթներից մեկն է եղել:

«Եզրափակիչ համերգի ժամանակ ավելի քան մեկ ժամ տևողությամբ ծրագիր եմ ներկայացրել, որտեղ ընդգրկված էին ամերիկացի ժամանակակից կոմպոզիտոր Ջոն Քորելիանի «Էտյուդ ֆենթզի» ստեղծագործությունը, Բեթհովենի 31-րդ սոնատը, Ռախմանինովի ոչ այնքան հայտնի «Վարիացներ Շոպենի թեմայով» գործերը»,- ասաց դաշնակահարը:

Մրցույթից հետո դաշնակահարը մի շարք համերգների առաջարկներ է ստացել: Առաջիկայում նախատեսված է նաև նրա մենահամերգը Կալիֆորնիայում:

3402 | 0
Facebook